27-02-2015 08:43

Հայը Թուրքիայում դատախազ է ներկայանում և մեծ գումարներ շորթում

Թուրքիայում փնտրում են ազգությամբ հայ Ն. Թ.Ա.-ին, ով մեղադրվում է դատախազ ներկայանալով մեծ գումարներ շորթելու մեջ։ Տրապիզոնի բանկերից մեկը զանգահարած անձը ներկայացել է որպես դատախազ եւ նշել, թե ցանկանում է 10 հազար դոլար գնել, որից հետո խնդրել է այդ գումարը բերել դատախազություն եւ վերցնել համարժեք թուրքական լիրան։ Բանկի աշխատակիցը 10 հազար դոլարով եկել է դատախազություն եւ զանգահարել «դատախազին», իսկ վերջինս պատասխանել է թե այդ պահին խորհրդակցության եւ դատախազության անվտանգության աշխատակցին թող հանձնի դոլարը, իսկ ինքը ազատվելուն պես կտա թուրքական լիրաները։ Բանկի աշխատակիցը 10 հազար դոլարը հանձնել է իրեն մոտեցած մի անձի եւ զանգել «դատախազին», սակայն հեռախոսահամարն անջատված է եղել։ Բանկի աշխատակիցը հասկացել է, որ խաբնվել է եւ դիմել է դատախազություն։ Ոստիկանությունը ուսումնասիրել է տեսախցիկների տեսագրությունները եւ պարզել, որ դատախազ ներկայացած անձը ազգությամբ հայ, Իզմիրում գրանցված Ն.Թ.Ա.-ն է, ով ներկայանում է դատախազ եւ քաղաքացիներից գումարներ շորթում։ Ոստիկանությունն աշխատանքներ է սկսել «դատախազ» ներկայացող հային հայտնաբերելու ուղղությամբ։