Բավ է պառակտվել
30-05-2015 11:22

Տուլայում դաժանաբար սպանվել է երեք երեխա և երկու կին

Տուլայի մասնավոր առանձնատներից մեկում հայտնաբերվել է հինգ մարդու դի, այդ թվում նաև երեք երեխայի, ևս երկու մարդ հոսպիտալացվել է ծանր վնասվածքներով: Այդ մասին հայտնել են շրջանային ՆԳՆ վարչությունից: Մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Յարցևի խոսքով՝ իրավապահ մարմինները 4:30-ին ահազանգ են ստացել այն մասին, որ Տուլայի Կոսայա Գորա շրջանում զոհեր են հայտնաբերվել: Հանցագործության վայրում հայտնաբերվել է երկու կնոջ և երեք երեխայի՝ երկու աղջկա և մեկ տղայի դի: Եվս մեկ տղա և տղամարդ տեղափոխվել են հիվանդանոց: Բոլոր զոհերի մարմիններին հայտնաբերվել են կտրող-ծակող վերքեր: Կասկածյալը ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից տաք հետքերով: Ինչպես հայտնել են շրջանային ՆԳՆ-ում, ձերբակալվածը 30 տարեկան է, նրա անձը հաստատվում է: Քննչական կոմիտեի Տուլայի շրջանի քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Զինաիդա Կամինսկայան ընդգծել է, որ հարուցվել է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի 105 հոդվածով («Երկու և ավելի անձանց, այդ թվում նաև երեխաների սպանություն»): Ներկայումս իրականացվում են միջոցառումներ կատարվածի հանգամանքները պարզելու և մեղավորին հայտնաբերելու ուղղությամբ: