25-01-2017 13:22

Մոսկվայի հարավ-արևմուտքում՝ «Ռիո» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել (Տեսանյութ)

Իրավապահ մարմինները չեն բացառում, որ նախօրեին Մոսկվայի հարավ-արևմուտքում տեղակայված «Ռիո» առևտրի կենտրոնում բռնկված և արագ կերպով տարածված հրդեհի պատճառը կարող է հրկիզումը լինեն:
Ինչպես հաղորդել է ՌԴ ԱԻՆ ճգնաժամային իրավիճակների վարչության կենտրոնի հերթապահ սպան, հրդեհը մարվել է, տուժածներ չկան։
«Առևտրի կենտրոնի շենքի ճակատային մասում պլաստիկե ծածկի բռնկումը մարվել է։ Նախնական տվյալներով, հրդեհի մակերեսը կազմել է 200 քառ. մետր։ ԱԻՆ աշխատակիցները օդափոխում են համալիրի տարածքը՝ ազատելով ծխից, տուժածներ չեն հայտնաբերվել», – նշել է լրատվամիջոցի զրուցակիցը։
Բռնկված պլաստիկի տարածած հրդեհի հետևանքով այրվել են նաև շենքի մոտ կայանված երկու ավտոմեքենաներ։ Մինչ փրկարարակների դեպքի վայր հասնելը մոտ 500 մարդ արդեն իսկ տարհանվել էր առևտրի կենտրոնից։
Նշենք, որ առևտրի և ժամանցի կենտրոնների ցանցը ընդգրկված է «Տաշիր» ընկերությունների խմբում։