Բավ է պառակտվել
12-11-2016 12:49

ՌԴ-ի 3 մարզերում 46 հազար մարդ մնում են առանց էլեկտրականության սառցե անձրևից հետո

Ռուսաստանի երեք շրջաններում մոտ 46 հազար մարդ մնում են առանց էլեկտրականության, սառցե անձրևով հզոր ցիկլոնից հետո, որը  սառցակալում է առաջացրել: 
Ուրբաթ օրը, Ռուսաստանում բազմաթիվ շրջաններում սառցե անձրև է տեղացել, ապա զրոյից բարձր ջերմաստիճանին փոխարինել է սառեցակալումը առատ ձյան հետ, ինչի հետևանքով ճանապարհներին մերկասառույց է առաջացել, վնասվել են հոսանքի գծերը և ծառեր են տապալվել:
«էլեկտրական լարերի կտրման արդյունքում Նիժնի Նովգորոդի մարզում 360 բնակավայրեր առանց էլեկտրականության են մնացել, Կիրովի մարզում` 130 բնակավայրեր, Տվերի մարզում` 117 բնակավայրերը», - հայտնել է աղբյուրը:
Աղետից տուժած շրջանների վերականգնման աշխատանքները կավարտվեն շաբաթ օրը Մոսկվայի ժամանակով 20.00-ի մոտակայքում: