Բավ է պառակտվել
09-05-2015 08:24

Հաղթանակի օրվա հանդիսություններին Մոսկվայում կմասնակցեն շուրջ 30 պետության ղեկավարներ

Մեծ Հաղթանակի  70-ամյակի կապակցությամբ կայանալիք հանդիսավոր միջոցառումներին Մոսկվայում կմասնակցեն  30 պետության և միջազգային կազմակերպության ղեկավարներ: Ինչպես հայտնել է Ռդ նախագահի մամլո խոսնակ Դմիռրի Պեսկովը, իրենց մասնակցությունը հաստատել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի նախագահները: Բացի այդ հանդիսավոր միջոցառումներին կմասնակցեն  Չինաստանի, Հնդկաստանի, Հարավային Աֆրիկայի, Վենեսուելայի, Վյետնամի, Կուբայի, Գերմանիայի, Չեխիայի, Սլովակիայի, Սերբիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Մակեդոնիայի, Կիպրոսի, Զիմբաբվեի, Մոնղոլիայի, Պաղեստինի, Աբխազիայի և Հարավային Օսիայի առաջնորդները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ միջոցառումներին ներկա կգտնվեն նաև այլ պետությունների պաշտոնական ներկայացուցիչներ, մսանավորապես, Իտալիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները: Ընդհանուր առմամբ նախատեսվում է արտերկրյա պետությունների շուրջ  40 ներկայացուցիչների ներկայությունը: Ուշակովի խոսքով՝ Մեծ Բրիտանիան կներկայացնի Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի թոռը: Ավելի վաղ Պեսկովը հաղորդել է, որ իրենց հագեցված գրացուցակի պատճառով շքերթին չեն մասնակցի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը և Սլովակիայի առաջնորդ Ռոբերտ Ֆիցոն: Նա հավելեց, որ այն պետությունների առաջնորդների փոխարեն, որոնք չեն կարող մասնակցել տոնական միջոցառումներին, կմասնակցեն Ռուսաստանում տվյալ երկրների դեսպանները: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Չեն Ինը, ում մասնակցությունը հանդիսավոր միջոցառումներին ակտիվորեն քննարկվում էր համաշխարհային ԶԼՄ-ներում, որոշել էր չմեկնել Մոսկվա Կորեայի ներքին իրավիճակի պատճառով: Մոսկվա չի մեկնի նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ով նաև չի մասնակցելու ԱՊՀ պեությունների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը: Ավանդաբար Մեծ Հաղթանակի օրը Մոսկվա են հրավիրվում բազում պետությունների առաջնորդներ: Հաղթանակի 70-ամյա հոբելյանին մասնակցելու հրավերներ են ստացել 68 պետությունների առաջնորդներ, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի, Եվրամիության և Եվրախորհրդի ղեկավարները:

Կրեմլի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի խոսքով՝ միջոցառումը 60-ամյակին կազմակերպված հանդիսությունից շատ ավելի ծավալուն է լինելու: Ռազմական շքերթներ տեղի կունենա Ռուսաստանի և արտերկրի  150 քաղաքաներում: Բացի այդ տեղի կունենան Ռազմածովային զորքերի շքերթներ և ավիաշոուներ: Գլխավոր ավանդական միջոցառումը տեղի կունենա Կարմիր հրապարակում մայիսի  9-ին: Այդ շքերթին կմասնակի ավելի քան  16 հազար զինծառայող, ինչպես նաև Մեծ Հայրենական պատերազմի 2,3 հազար վետերան: Այս հոբելյանական շքերթը տոնի պատմության առավել շքեղ շքերթներից մեկն է լինելու: Հայտնի է, որ այն բաղկացած է երկու մասից՝ պատմական և ժամանակակից: Շքերթին ընթացքում առաջին անգամ կներկայացվեն նորագույն զինատեսակների և ռազմատեխնիկայի միավորներ: Շքերթին կմասնակցի ԱՊՀ և բարեկամ երկրների երկրների շքերթային տաս հաշվարկ: Դրանց թվում են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Հնդկաստանը, Մոնղոլիան, Սերբիան և Չինաստանը: Նախատեսվում է, որ ՌԴ նախագահը Հաղթանակի շքերթի ժամանակ առաջին անգամ կհայտարարի լռության րոպե՝ Մեծ Հայրենական պատերազմում  զոհվածների հիշատակը հարգելով: