Բավ է պառակտվել
26-09-2015 10:37

«Փեթակ» առևտրի կենտրոնում այրվել է արագ սննդի 9 կետ

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 21:36-ին, ահազանգ է ստացվել, որ «Փեթակ» առևտրի կենտրոնի գլխավոր մուտքին կից այրվում են առևտրի տաղավարներ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը, դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:02-ին, մարվել` 22:15-ին: Այրվել է արագ սննդի 9 կետ (4-ական քմ) և ջերմահարվել՝ 1 արագ սննդի կետ (4 քմ):