Բավ է պառակտվել
27-10-2016 09:36

Ստանիսլավսկու անվան թատրոնում. աշխատակցուհին բարձրախոսն անջատելիս ընկել ու մահացել է

Երեւանի Ստանիսլավսկու անվան թատրոնում հոկտեմբերի 26-ին հայտնաբերվել է թատրոնի աշխատակիցներից մեկի դին: Այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանությունից:

Մահացածը Ստանիսլավսկու անվան թատրոնում աշխատել է որպես հնչյունային ռեժիսոր:

65-ամյա Աստղիկ Մուշեղյանը ներկայացումից հետո բարձրացել է բարձրախոսն անջատելու, ընկել է ու տեղում մահացել: