Բավ է պառակտվել
14-08-2015 10:19

Տավուշում ավտոմեքենան գլորվել է ձորը, վարորդը տեղում մահացել է

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 14-ին՝ ժամը 07.08-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 20-րդ կմ-ի մոտակայքում՝ «Եղնիկասար» կոչվող տարածքում, «ԳԱԶ 24» մակնիշի 29 OL 186 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 25 մ գլորվել ձորը. վարորդ` 1959 թ. ծնված Գ. Ու.-ը տեղում մահացել է: 
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի փականը և Գ.Ուդումյանի դին դուրս բերելով ձորակից՝ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: 
Ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: