Բավ է պառակտվել
09-01-2016 10:59

Ռուսաստանում հրդեհի հետեւանքով հինգ երեխա է զոհվել

Թաթարստանում հրդեհի հետեւանքով հինգ երեխա է զոհվել: Նրանց մարմինները հայտնաբերվել են ռուսաստանյան հանրապետության գյուղերից մեկի մասնավոր տանը: Ռուսաստանի ԱԻՆ-ի Թաթարստանի գլխավոր վարչության տվյալներով հունվարի 9-ին մոսկովյան ժամանակով 00.40-ին տեղեկություն է ստացվել Լենինոգորյան շրջանի Հին Կուվակ գյուղի մասնավոր տանը հրդեհի մասին: Հրդեհը տեղայնացվել է 01.01-ին: Հրդեհի տեղայնացման ընթացքում հայտնաբերվել է հինգ երեխայի եւ տանտիրուհու մարմինը: Ներկայումս պարզվում են տեղի ունեցածի հանգամանքներն ու պատճառները: