Բավ է պառակտվել
05-11-2015 12:42

Տաջիկստանը հերքում է՝ վթարված ինքնաթիռը տաջիկական ընկերության չի պատկանել

Սուդանում վթարի ենթարկված Ан-12-ը հայկական ավիաընկերությանն է պատկանել: Տաջիկստանի Տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ Հարավային Սուդանում վթարի ենթարկված Ан-12 բեռնատար ինքնաթիռը չի պատկանում Asia Airways ավիաընկերությանը: Ըստ նախարարության` ինքնաթիռը պատկանել է հայկական Ala International ՍՊԸ-ին: «Ինքնաթիռը նախկինում պատկանել է Տաջիկստանի Asia Airways ավիաընկերությանը: Պայմանագիր կնքելուց հետո ողջ պատասխանատվությունը ընկել է հայակական ավիաընկերության վրա», - նշել է Տաջիկստանի Տրանսպորտի նախարարության քաղաքացիական վիացիայի վարչության պետ Յուսուֆ Ռախմանովը: