Բավ է պառակտվել
27-08-2015 08:13

Տաջիկստանում ռուսական ռազմաբազայի 2 զինվորական մեղավոր են ճանաչվել սպանության համար

Տաջիկստանում Ռուսական 201-րդ ռազմաբազայի 2 զինվորական ազատազրկվել է` մեղավոր ճանաչվելով սպանության համար: Ռազմական դատարանի որոշմամբ Ֆյոդր Բասիմով անունով զինվորականը դատապարտվել է 17, իսկ Իլդար Սախալով անունով զինվորականը` 13 տարվա ազատազրկման` խիստ ռեժիմի գաղութում: Նրանք իրենց պատիժը կկրեն Ռուսաստանում: Դատավարությունը անցել է Դուշանբեում ռազմաբազայի դատարանում. սակայն փակ դռների հետևում: Նրանք մեղավոր են ճանաչվել անցած տարվա օգոստոսին 45-ամյա տաքսիստին սպանելու համար: Ազատազրկված ռուսաստանցի զինվորականները համատեղ 1 մլն ռուսական ռուբլու փոխհատուցում կվճարեն զոհի ընտանիքին: Զինվորականները հանցավոր պայմանավորվածությամբ տաքսիստին սպանել էին այն բանից հետո, երբ չէին կարողացել վերադարձնել նրանից պարտք վերցված 50 հազար ռուբլին: