Սյունիքի մարզում շարունակվում են մարդասիրական ականազերծման աշխատանքները:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Զինված ուժերի ինժերենական ծառայության ջանքերով եւ Հումանիտար ականազերծման կենտրոնի փորձագիտական աջակցության շնորհիվ իրականացված հետազոտության արդյունքում դեռեւս 1990-ականների մարտական գործողություններից հետո հակառակորդի լքած հենակետերում հայտնաբերվել է զինամթերքի 2 կուտակատեղի՝ 44 միավոր 82 մմ, 12 միավոր 120 մմ ականանետի ականներ եւ 1 միավոր 100 մմ հրետանային չպայթեցված արկ:
Հայտնաբերված զինամթերքը ոչնչացվել է էլեկտրական ճայթիչ հրապատիճի կիրառման մեթոդով:
Հակառակորդի մեկ այլ նախկին դիրքում լքված զինամթերքի նոր խմբաքանակի հայտնաբերմանն ուղղված աշխատանքները շարունակվում են: