Բավ է պառակտվել
17-10-2015 11:36

Սյունիքի մարզում առատ ձյուն է եկել

Այսօր Սյունիքի մարզում, մասնավորապես Գորիսում և Քաջարանում առատ ձյուն է եկել: Ինչպես  տեղեկացրեց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը, Քաջարանում տեղացած առատ ձյան ծածկը կազմել է 2 սմ: «Գորիսում, Քաջարանում թաց ձյուն է եկել ու մեծ քանակությամբ տեղումներ են դիտվել` 47 միլիմետր», -փոխանցեց պարոն Սուրենյանը: Հարցին, թե Հիդրոմետում կանխատեսվել էր, որ ձյուն կգա, մասնագետը պատասխանեց. «Կոնկրետ ձյուն չէր կանխատեսվել, բայց ջերմաստիճանի կտրուկ անկում Սյունիքի մարզում առատ տեղումների կանխատեսում եղել է: Բայց դա անցողիկ բան է, երկու ժամից կդադարի, կհալվի ու ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա: Դա կարճատև պրոցես է»: Ինչ վերաբերում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներին, ապա ըստ Սուրենյանի, գալիք հինգ օրերի ընթացքում երկրի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, ավելին ջերմաստիճանը զգալի` 4-6 աստիճանով կբարձրանա բոլոր մարզերում: Իսկ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով: