Բավ է պառակտվել
23-01-2015 09:38

Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հայ զինծառայողի սպանության փաստով հարուցվել է քրեական գործ

Ադրբեջանական Զինված Ուժերի կողմից հայ ժամկետային զինծառայող Արման Ուդումյանի սպանության փաստով Հայաստանի Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ: Ինչպես հայտնում է կոմիտեի մամլո ծառայությունը, գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2 մասի 13 կետի հատկանիշներով: Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտման հետևանքով հունվարի 21-ին զոհվել է 1980 թվականին ծնված ՀՀ Տավուշի մարզի Չորաթան գյուղի բնակիչ, կրտսեր սերժանտ Արման Ռաշիդի Ուդումյանը: