Բավ է պառակտվել
09-02-2015 14:30

Երևանի սարսափելի ողբերգության առիթով հարուցվել է քրեական գործ

Փետրվարի 9-ին՝ 05:20-ին, Գյուլիկեղքյան 23/1 շենքում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով հոսպիտալացվել եբ այս շենքի բնակարանի բնակիչ Աննա Դադալյանը՝ 4-րդ աստիճանի այրվածքով և նրա 9-ամյա որդին, ով ստացել է գանգուղեղային բաց վնասվածք և մարմնի տարբեր մասերի այրվածքներ: Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեի մամլո ծառայությունում, դեպքի վայր է մեկնել քննչական խումբը, որը հետազոտել է դեպքի վայրը և հետազոտման ընթացքում հայտնաբերել և առգրավել է բջջային հեռախոս: Հյուրասենյակում հայտնաբերվել են արյուն հիշեցնող հետքեր, իսկ պատի վրա՝ բազմոցի մոտ գրվածք հայերեն լեզվով. «Մեր մահվան պատճառը այդ տականքն է»: Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ Հայաստանի Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1 մասի և 185 հոդվածի 1 մասի հատկանիշներով: Կատարվում է քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ կատարվածի մանրամասները պարզաբանելու համար: