Բավ է պառակտվել
29-12-2015 12:46

14-ամյա պատանու վիրավորելու հետ կապված քրեական գործ է հարուցվել

Հրազենային վնասվածքով Վարդենիսի զինվորական հոսպիտալ տեղափոխված 14-ամյա Վանուշ Համբարձումյանի սպանության փորձով հարուցվել է քրեական գործ, կատարվում նախաքննություն. այս մասին  ասացին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի բաժնից: «Քննության շահից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չենք կարող հայտնել»,-նշեցին քննչական կոմիտեից:   Նշենք, որ երեկ՝ ժամը 22:00-ի սահմաններում, Վարդենիսի զինվորական հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի աջ մասում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 14 տարեկան տղա երեխա: 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հրազենային վնասվածք ստացածը Վարդենիս քաղաքի բնակիչ, 14-ամյա Վանուշ Համբարձումյանն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, այս պահին դեպքի վերաբերյալ չի կարող խոսել, քանի որ գտնվում է վիրահատարանում: