22-06-2015 14:19

Ստաֆիլակոկ՝ ՀՀ ներկրվող կաթի փոշու մեջ

«Լաբորատոր փորձաքննության արդյունքում երկու ընկերությունների կողմից ներկրվող ընդհանուր առմամբ 44 տոննա կաթի փոշիում հայտնաբերվել է ստաֆիլակոկ»,-նշել է  ԳՆ Սննդամթերքի անվտագության ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը: Նրա խոսքով, երկու ընկերություններն էլ կաթի փոշին բերել են Ուկրաինայից, սակայն տարբեր գործարաններից: Սննդամթերքի անվտանգության ծառայությունն առաջարկել է ընկերություններին օգտահանել, վերարտահանել կամ էլ ոչնչացնել բեռները: Ն. Առաքելյանը չհստակեցրեց թե որ ընկերությունների մասին է խոսքը, սակայն մեր տեղեկություններով դրանք «Պրոդինվեստ» (21.5 տոննա) և «Արամ Գ.» (22.5 տոննա) ընկերություններն են:  Ստաֆիլակոկն արագ մուտացիայի ենթարկվող բակտերիա է: Որոշ դեպքերում վարակն արտահայտվում է միայն մաշկի վրա, սակայն, առանձին դեպքերում, հնարավոր է թունավոր շոկի և թոքաբորբի զարգացում: