Բավ է պառակտվել
30-01-2015 17:04

Դատարանում կտրուկ վատթարացել է Շանթ Հարությունյանի ինքնազգացողությունը

Այսօր՝ Վերաքննիչ դատարանում «Նոյեմբերի հինգի մասին» գործը քննելու ժամանակ կտրուկ վատթարացել է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի ինքնազգացողությունը: Ինչպես հայտնել է Հարությունյանը փաստաբան Իննեսա Պետրոսյանը, «Ցեղակրոն»-ի ղեկավարի համար շտապ օգնություն են կանչել: Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» ազգայնական կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը իր հարյուր հետնորդների հետ միասին Գայ Ֆոքսի դիմակներով սկսել է «Անանունների երթը» դեպի նախագահական նստավայրը: Սակայն Մաշտոցի պողոտայում ոստիկանները կասեցրել են երթը: Տեղի է ունեցել բախում: Ոստիկանության պնդմամբ աշխատակիցների ուղղությամբ ինքնաշեն պայթուցիկներ են նետել: Բացի այդ Հարությունյանի կողմնակիցները մահակներ են օգտագործել: Ոստիկանները բերման են ենթարկել 38 մարդ, որոնցից 20-ը, այդ թվում Շանթ Հարությունյանը և նրա որդին ձերբակալվել են: Հետագայում ձերբակալվել է ավելի քան տաս ակտիվիստ: Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել է նոյեմբերի 5 –ի գործով մեղադրյալներին 17 տարվա ազտազրկման: Հարությունյանը դատապարտվել է 6 տարվաազատազրկման, իսկ նրա որդին՝ 4 տարվա ազատազրկման պայմանական: