Բավ է պառակտվել
24-04-2015 08:51

Ստրասբուրգում, ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի, հոգեհանգստի արարողություն է կատարվել

Նախօրեին  Ստրասբուրգի ժամանակով ժամը19:15-ին ի հիշատակ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի, ղողանջել են Ստրասբուրգի Մայր տաճարի զանգերը և սկսվել է հոգեհանգստի արարողությունը: Այդ մասին Facebook-ի իր էջում տեղեկացնում է ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը, որն այժմ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության հետ միասին Ստրասբուրգում է: Նա տեղեկացրել է նաև, որ արարողությանը ներկա են եղել ԵԽԽՎ հայկական պատվիրակութան անդամները,Ստրասբուրգում Հայաստանի դեսպանը,Ստրասբուրգի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչները: Հոգեհանգստի կարգը անցկացրել են Հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների սպասավորները: