Բավ է պառակտվել
22-04-2015 11:18

Ստավրոպոլում կանցնի Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված «Անմահ հոգիներ» ակցիան

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Անմահ հոգիներ» զանգվածային ակցիան տեղի կունենա Ստավրոպոլում ապրիլի 23-ին: Այն կսկսվի 17.00-ին՝ Էջմիածնում Ցեղասպանության զոհերի սրբացման արարողությունից հետո, շրջանային կենտրոնում գտնվող հայկական եկեղեցու տարածքում: Եկեղեցու ղողանջների ներքո երկինք կսլանա ավելի քան 500 Ցեղասպանության հիշատակի խորհրդանիշ՝ անմոռուկի գույնի մանուշակագույն օդապարիկ: Միջոցառման կազմակերպիչն է «Նաիրի» հայ համայնքը: