Բավ է պառակտվել
23-12-2015 14:15

Ստամբուլի օդանավակայաններում և կայարաններում խստացրել են անվտանգության միջոցները

Թուրքիայի Սաբիհա Գյոքչենի անվան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից հետո, Ստամբուլի օդանավակայաններում և կայարաններում խստացրել են անվտանգության միջոցները:  Չի բացառվում, որ դա կարող է ահաբեկչություն լինել: Հարակից տարածքները հսկվում է ոստիկանության զինված աշխատակիցների կողմից: Օդ են բարձրացվել ուղղաթիռներ: Արտակարգ պատահարը տեղի է ունեցել գիշերը`  ինքնաթիռների կայանման հատվածում: Վարկածներից մեկի համաձայն, սարքը պայթել է օդանավի  սրահում,  որտեղ այդ ժամանակ գտնվում էին երկու հավաքարարներ: Նրանցից մեկը ստացած վնասվածքներից մահացել է, իսկ մյուսը գտնվում է ծանր վիճակում: Այժմ փորձագետների կողմից իրականացնում են բոլոր ինքնաթիռների մանրակրկիտ ստուգումներ: