Բավ է պառակտվել
29-12-2014 18:51

Ստամբուլում սպանված հայուհու համար սգո միջոցառումներ են կազմակերպվել

Ստամբուլում 2012-ի դեկտեմբերի 28-ին տանը դաժանորեն սպանված Մարիցա Քյուչուքի համար Ստամբուլում սգո միջոցառումներ են կարզմակերպվել։ Թուրքական Demokrathabet կայքի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 28-ին Ստամբուլի Սամաթիա թաղամասի հայկական սուրբ Գեւորգ եկեղեցում Մարիցա Քյուչուքի հոգու հանգստության համար պատարագ է մատուցվել, որիյ մասնակցել են բազմաթիվ ստամբուլահայեր։

Սամաթիայի հրապարակում էլ «Սամաթիայի մշակութային զորակցության նախաձեռնության» կողմից Մարիցա Քյուչուքի եւ 2 տարի առաջ Իրաքի հետ սահմանակից քրդական Ռոբոսկի գյուղի մոտ թուրքական օդուժի հարվածներից սպանված 34 քաղաքացիների համար սգո միջոցառում էր կազմակերպել։ Կազմակերպիչները նշել են, թե Մարիցա Քյուչուքի սպանությունը եւ Ռոբոսկիի կոտորածը նույն օրն է տեղի ունեցել եւ երկու դեպքն էլ բացահայտված չէ, որի համար իրենք միասին են հիշատակում դրանք։