Բավ է պառակտվել
30-04-2014 12:12

Դաշնության Խորհրդում առաջարկել են ստեղծել Ռուսաստանում սեփական համացանցը

Դաշնության Խորհրդի անդամ Մաքսիմ Քավջարաձեն առաջարկել է ստեղծել ներքին օտագործման համար նախատեսված մի հաղորդակցության ցանց, որը փակ կլինի ԱՄՆ և Եվրոխորհրդի տարածքի օգտատերերի համար: Այսպիսի մի ցանցի ֆինանսավորումը կարելի է իրագործել շրջանների հաշվին, համոզված է սենատորը: Սահմանադրական օրենսդրության կոմիտեի նիստի ժամանակ Քավջարաձեն հայտարարեց, որ եթե Ռուսաստանում սեփական գլոբալ ցանց չստեղծվի, ապա տեղեկությունների արտահոսքը կշարունակվի:

Ցանցի ստեղծումը կբարձրացնի երկրի տեղեկատվական անվտանգության մակարդակը: Ներկայում Ռուսաստանը ենթարկվում է քիբեր հարձակումների և հասարակությունը մասնատելու փորձերի, հայտարարել է Դաշնության Խորհրդի անդամը: Նա համոզված է, որ ապագա ցանցը կարող է ներառել ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև Բելորուսը, Տաջիկիստանը, Կիրգիզիան, Ղազախստանը, Հայաստանը, ինչպես նաև Ասիական-Խաղաղօվկիանոսային շրջանի երկրները:

Ինչ վերաբերվում է ցանցի անվանմանը, ապա սենատորը առաջարկել է անվանել այդ համակարգը "Կոկորդիլոս Գենա" կամ "Չեբուրաշկա": Ընդ որում նա ընդգծեց, որ ավելի շատ հակված է վերջին անվանմանը, քանի որ այն միանգամայն բնագրական է:

Ռոսկոմհսկողությունը մտադիր է աշխատեցնել Համացանցում ծայրահեղական նյութերի վերահսկման ծրագիրը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ "Ինտերնետը առաջացել է որպես Կենտրոնական հետախուզական վարչության հատուկ նախագիծ" և զարգանում է մինչ օրս: