Բավ է պառակտվել
21-01-2015 17:05

Գյումրիում սպանությունը հետաքննող շտաբի կազմում կընդգրկվի 10 մարդ

Հայաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը և Ռուսաստանի  Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը նախօրեին համաձայնագիր են ստորագրել Գյումրիում Ավետիսյանների սպանության գործի հետաքննման արդյունավետությունը ապահովելու նպատակով համակարգող շտաբի ստեղծման մասին: Ինչպես հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեի մամլո ծառայությունում, երկու երկրների կոմիտեների ղեկավարները կրևորել են Գյումրիում կատարված հանցագործության լիարժեք բացահայտման, բոլոր հանգամանքների համապարփակ և ամբողջական ուսումնասիրության կարևորությունը: Նրանք պայմանավորվել են համաձայնեցված և համատեղ գործողություններ կատարել: Համաձայնագրի ստորագրման արդյունքում ձևավորված շտաբը կկազմակերպի համատեղ գործողությունների իրականացումը: Շտաբի կազմում կընդգրկվի 10 մարդ՝ ՀՀ և ՌԴ Քննչական կոմիտեների ներկայացուցիչներ և քրեագետներ:Քրեական գործի հետաքննությունը և բոլոր դատավարույթային գործողությունները կիրականացվեն միջազգային նորմերի, ինչպես նաև ռուսական ռազմաբազայի մասին հայ-ռուսական համաձայնագրի համաձայն: Հանդիպման ընթացքում Բաստրիկինը հավաստիացրել է, որ Պերմյակովի հետաքննությունը և դատը կանցնեն Հայաստանի տարածքում: Հայաստան կատարած  այցի շրջանակներում կայացել են նաև աշխատանքային քննարկումներ, որոնց հիմնաքարն են հանդիսացել քրեական գործի հարուցման և հետաքննության ընթացքին առնչվող հարցերը: Հունվարի 20-ին պատվիրակությունը վերադարձել է Մոսկվա: