Բավ է պառակտվել
27-03-2015 11:09

Սորբոնում անցկացվում է գիտաժողով Ցեղասպանության թեմայով

Սորբոնում մարտի 25-ին մեկնարկել է միջազգային գիտաժողով, որը կազմակերպել է Հայոց ցեղասպանության ուսումնասիրման միջազգային գիտական խորհուրդը։ Այն կրում է «Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը մեծ պատերազմին, 1915-2015. Հետազոտության 100 տարին» խորագիրը։ Եռօրյա գիտաժողովն անցկացվում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հովանու ներքո։ Այս բացառիկ միջոցառումը միավորել է ողջ աշխարհի մի քանի տասնյակ անվանի հետազոտողների ու պատմաբանների։ Ֆրանսիայի կրթության և գիտության նախարար Նաժաթ Վալուդ-Բելկասեմը, ով բացել է միջազգաին գիտաժողովը, հզոր ելույթ է ունեցել։ Նրա խոսքով՝ աղբյուրների, վերապրածների վկայությունների և փաստաթղթերի խիստ ուսումնասիրությունը հաստատել է Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը։ Նախարարը նախագահ Օլանդի հետ կմասնակցի ապրիլի 24-ին Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին։