Բավ է պառակտվել
11-07-2016 15:46

Սոչիում արգելել են ափ գնալ վաղ առավոտյան և ուշ երեկոյան

Սոչիի քաղաքապետարանը արգելել է հանգստացողներին ափ գնալ վաղ առավոտյան և երեկոյան ուշ ժամերին: Այժմ կարելի է լողալ առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 20:00-ն:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, դա արվում է մարդկանց անվտանգության համար:

Նշվում է, որ հանգստի մեկնած մարդիկ կորցնում են իրենց զգոնությունն ու անզգույշ դառնում իրենց առողջության ու կյանքի նկատմամբ:

«Դժբախտ դեպքերի մեծ մասը պայմանավորված է այն հանգամանքով, որ հյուրերը որոշում են լողալ գիշերային ժամերին ալկոհոլ օգտագործած վիճակում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ցերեկային ժամերին ափերին հերթապահում են փրկարարները, իսկ գիշերային ժամերին վերահսկողություն կիրականացնեն անվտանգության աշխատակիցները:

Քաղաքային իշխանությունները նշում են, որ արգելքը համապատասխանում է ՌԴ ջրային օրենսգրքի պահանջներին: