Բավ է պառակտվել
30-06-2016 16:49

Սոչիում նախազգուշացրել են փոթորկի մասին

Սոչիում նախազգուշացրել են փոթորկի մասին՝ հորդառատ անձրևների, գետերում ջրի մակարդակի բարձրացման ու ջրալցումների սպառնալիքի պատճառով, այս մասին հայտնել է քաղաքի աշխատակազմը: Հունիսի 30-ի երեկոյից մինչև շաբաթ Սոչիում սպասվում են ուժեղ անձրեւներ ու կայծակ, տեղ- տեղ նաև կարկուտ ու տեղատարափ:

Փրկարարները քաղաքի բնակիչներին ու հյուրերին խնդրում են զգոն լինել, ձեռնարկել անհրաժեշտ նախապատրաստական քայլեր՝ այդ թվում իրենց ունեցվածքի պահպանման համար, հրաժարվել բնության գրկում, մանավանդ գետերի ափին հանգստնալուց:

Հունիսի սկզբին Սոչիում հորդառատ անձրևներ են եղել: Ամենից շատ տուժել է Լազարեւի շրջանը: Գետերում ջրի մակարդակը բարձրացել էր 1.5-2 մետրով: Մի քանի գյուղերում տարերքի պատճառով տեղային արտակարգ դրության ռեժիմ էր հայտարարվել: Սելավաջրերը ջրալցրել էին գյուղաամիջյան ճանապարհները, Լազարեւի շրջանի մի քանի ավանների միջեւ ցամաքային ճանապարհները անանցանելի էին դարձել: Նաեւ ավաններում անջատվել էր էլեկտրականության մատակարարումը: Փրկարարները բնակիչներին ուղղաթիռներով էին տարհանում: