Բավ է պառակտվել
12-08-2015 10:20

Սիրիայում հայ զինծառայող է զոհվել

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Զաբադանի շրջանում շարունակվող բախումների հետևանքով զոհվել է սիրիական բանակի հայ զինծառայող Հաբեթ Մանուկ Աբրիկյանը:  1993 թվականին ծնված Հաբեթ Մանուկ Աբրիկյանը զոհվել է օգոստոսի 10-ին: 
Վերջին օրերին շարունակում է լարված մնալ իրավիճակը նաև Հալեպում: Սիրիայի տնտեսական մայրաքաղաքի տարբեր, այդ թվում՝ նաև հայաբնակ շրջաններում ականներ հաճախ են պայթում։ 
Դրանից բացի, քաղաքի բնակիչների վիճակը վատացնում է նաև օրեր շարունակ ջրի բացակայությունը: Ջրի և էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումներն ամռան տապին բնակիչների կյանքն անտանելի են դարձնում: