Բավ է պառակտվել
29-10-2013 14:43

Սիրիայում հայկական եկեղեցի է հրկիզվել

Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռաքքա նահանգի Թել Աբյադ քաղաքում հրկիզել են հայ առաքելական Ս. Խաչ եկեղեցին: Եկեղեցին հրկիզել է Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն խմբավորման զինյալ ահաբեկիչները: Նրանք պոկել են եկեղեցու խաչը և հրդեհել կառույցը, գրում է peacekeeper.ru կայքը:

Նշենք, որ Թել Աբյադում հայերը հաստատվել են 1915թ. ցեղասպանությունից հետո, իսկ Սուրբ խաչը կառուցվել է 1923-ին: