Բավ է պառակտվել
06-08-2015 15:31

Սիրիայում և Իրաքում հնարավոր կլինի ստանալ ՀՀ քաղաքացիություն մինչև 2016-ի վերջ

Սիրիայում և Իրաքում ՀՀ քաղաքացոիություն հնարավոր կլինի ստանալ մինչև 2016-թ-ի վերջը: Այդ մասին որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել է այսօր:
Ինչպես նշել  է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները Սիրիայում, Իրաքում և Լիբանանում իրավունք ունեին քաղաքացիություն տրամադրել մինչև 2015 թ-ի Սեպտեմբերի 1-ը: Այդ ամսաթիվը առաջարկվում է երկարաձգել մինչև 2016 թ-ի Դեկտեմբերի 31-ը, որպես այդ երկրների հայերի կարողանան առանց որևէ խնդրի տեղափոխվեն Հայաստան` հաշվի առնելով տարածաշրջանի անհանգիստ իրավիճակը: