Բավ է պառակտվել
20-05-2015 10:28

Շվեդիայում մտադիր են Ցեղասպանության թեման ներառել դպրոցական դասագրքերում

Շվեդիայի ձախերի կուսակցության արտաքին քաղաքականության խոսնակ Հանս Լինդը հայտարարել է, որ իր կուսակցու­թյունը նա­խաձեռ­նել է Շվեդիայի դպրո­ցական դա­սագրքե­րում ներառել 1915-ին տե­ղի ու­նե­ցած Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան, ինչպես նաև ասո­րինե­րի և Պոն­տո­սի հույների ցե­ղաս­պա­նու­թյուննե­րի մա­սին պատ­մող նյու­թեր: Նա նշել է, որ նոր ցե­ղաս­պա­նու­թյունները կան­խե­լու համար անհրա­ժեշտ է ընդունել տե­ղի ու­նե­ցած­նե­րը և դրանց մա­սին տեղեկաց­նել լայն զան­գված­նե­րին: Firatnews կայ­քէջի հաղորդմամբ՝ պատգամավորը նաև Թուրքիայի նախագահ Էր­դո­ղանին կոչ է արել ճանաչել 100 տա­րի առաջ տեղի ունեցած ոճ­իրը և այդպիսով վերջ դնել Ցե­ղաս­պա­նու­թյան զոհերի հա­րազատ­նե­րին վի­րավո­րելու քաղաքա­կանու­թյանը: