Բավ է պառակտվել
27-06-2016 12:31

Առաջիկա օրերին՝ անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հունիսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-30-ը հյուսիսային շրջաններում, հուլիսի 1-ին շրջանների մեծ մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 27-28-ը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևանում՝ հունիսի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 1-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:

Հիշեցնենք՝ առաջիկա ցիկլոնի հետ կապված, օթերևույթաբան Գագիկ Սուրենյանը զգուշացնում է. «Քանի դեռ քիչ թե շատ կայուն վիճակ է խոտհունձ արեք, հուլիսի 1-ին նոր ցիկլոն է մոտենում»: