Բավ է պառակտվել
22-03-2016 09:33

Համացանցում է հայտնվել Դոնի Ռոստովում Boeing-ի կործանման ամբողջական տեսանյութը

YouTube տեսահոսթինգում հրապարակվել է տեսանյութ, որում երևում են մարտի 19-ին Դոնի Ռոստովի օդանավակայանում կործանված Boeing 737-800 ինքնաթիռի թռիչքի վերջին վայրկյանները: Տեսանյութում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը փաստացիորեն ուղղահայաց կերպով ցած ընկնում, Boeing-ը հարվածում է գետնին, ինչից հետո պայթում է։  Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում շաբաթ օրը՝ տեղի ժամանակով 03։50-ին, վթարի է ենթարկվել FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղևորատար ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել են բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 6 անդամները։ Վթարը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ, երբ ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել թռիչքուղու վրա և ընկել է դրանից 50-100 մետր հեռավորության վրա, ինչի հետևանքով ինքնաթիռը մի քանի մասի է բաժանվել և հրդեհվել: Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն նշել է Դոնի Ռոստովում ավիաաղետի հիմնական վարկածները` օդաչուի սխալ կամ տեխնիկական անսարքություն։