Բավ է պառակտվել
24-02-2015 11:36

Խանջյան գյուղում 14-ամյա պատանուն կախված են գտել

Արմավիրի մարզի Խանջյան գյուղում փետրվարի 23-ին սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել:  14-ամյա պատանուն ընտանիքի անդամները հայտնաբերել են տանը կից անասնագոմում պարանով կախված վիճակում: Նա սովորում էր 10-րդ դասարանում: Ըստ նախնական տեղեկությունների, պատանին նույն օրը ժամը 16.00-ի սահմաններում, իրենց տան դիմաց գտնվող անասնագոմում հակի թելով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Հանգամանքները պարզվում են: