Բավ է պառակտվել
23-02-2016 13:12

Ինքնաթիռներում արգելվել է լիթիում-իոնային մարտկոցներ անցկացնել

Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը (International Civil Aviation Organization, ICAO) արգելել է ուղեւորատար օդանավերի բեռնախցում լիթիում-իոնային մարտկոցների տեղափոխումը: Լուսանկարչական ապարատներում, սմարթֆոններում և էլեկտրոնիկայի այլ սարքերում օգտագործվող մարտկոցների արգելքն ընդունվել է դրանք հրդեհավտանգ ճանաչելու պատճառով: Ավելի վաղ համանման արգելք էր ընդունվել լիթիում-մետաղական մարտկոցների համար, որոնք հաճախ օգտագործում են ժամացույցներում: Որոշումն ուժի մեջ կմտնի 2016թ. ապրիլի 1-ից եւ կգործի մինչեւ «վտանգավոր բեռի» համար ստանդարտ հրակայուն նոր փաթեթավորում մշակելը: