Բավ է պառակտվել
03-04-2015 09:44

Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Ապրիլի 3-ին՝ 09:30-ի դրությամբ, Մարալիկի, Արթիկի, Սևանի և Ճամբարակի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ինչպես հայտնել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից, երթևեկության անվտանգությունը ապահովելու նպատակով կատարվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհները մշակվում են աղով և ավազով: Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները բաց են տրանսպորտի երթևեկության համար: