Բավ է պառակտվել
17-03-2015 09:29

ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում

ՀՀ տարածքում այսօր ժամը 09.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհի Կիրանց գյուղի հատվածը, Գորիս-Սիսիան ավտոճանապարհի Շուռնուխի հատվածը, Վայք-Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում և Արագած գյուղում թույլ ձյուն է տեղում: Տավուշի մարզում առկա է մառախուղ: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: