Բավ է պառակտվել
02-11-2016 10:49

Հայաստանի մի շարք մարզերում մինչև 10 աստիճան ցուրտ է սպասվում

Օդի ջերմաստիճանը Հայաստանում չորեքշաբթի էապես չի փոխվի, նոյեմբերի 3–ի լույս գիշերը կցրտի 5-7 աստիճանով, իսկ շաբաթվա վերջում կտաքանա 4-5 աստիճանով, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։

Ամենացուրտ գիշերը հինգշաբթին կլինի Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռներում` այնտեղ սնդիկի սյունը ցույց կտա մինչև 5-10 աստիճան ցուրտ։

Երևանում այդ օրերին նույնպես գիշերային սառնամանիքներ են սպասվում` մինչև մինուս 2 աստիճան։ Ցերեկը մայրաքաղաքում օդը կտաքանա մինչև 6-8 աստիճան տաքություն, իսկ հաջորդ չորս օրերին ջերմաստիճանը կբարձրանա, և ուրբաթ–շաբաթ օրերին ցերեկային ժամերին կհասնի 11-13 աստիճան տաքության։

Միաժամանակ հոկտեմբերի 2–ին առատ տեղումները հանրապետության տարածքում կշարունակվեն` լեռնային շրջաններում և նախալեռներում` հիմնականում ձյան տեսքով, հնարավոր են ձնաբքեր, ցածր տեղանելիություն և մերկասառույց։
«Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում ձյան ծածկը արդեն հասնում է 32սմ-ի:

Ակնկալվում է, որ առանց տեղումների եղանակ կհաստատվի նոյեմբերի 3–ից։