Բավ է պառակտվել
19-11-2016 14:25

ՀՀ-ի որոշ շրջաններում նոյեմբերի 20-22-ին օդերևութաբանները կանխատեսում են ձյուն

Հանրապետության տարածքում նոյեմբերի 19-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 20-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 6-8 աստիճանով: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Երևանում նոյեմբերի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանը նոյեմբերի 19-ի ցերեկը սպասվում է +8 աստիճան, նոյեմբերի 20-ի ցերեկը՝ +7 աստիճան, 21-ից 22-ը կիջնի մինչև +4 աստիճան, նոյեմբերի 23-ի ցերեկը կլինի նույնպես +4 աստիճան: