Բավ է պառակտվել
01-07-2015 08:01

Փոխոստիկանապետը հորդորում է ցուցարարներին մաքրել դաշտը սադրիչներից

«Այս պահին ձեր մեջ սադրիչներ կան, մաքրեք ձեր դաշտը սադրիչներից», - Բաղրամյան պողոտայում դիմելով ցուցարարներին, հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Նա ասաց, որ կան մարդիկ, ովքեր ալկոհոլի ազդեցության տակ են ու ցանկացած պահի կարող են սադրանքների դիմել: «Ես ձեզ հիմա գեներալի խոսք եմ ասում, ներսում սադրիչներ կան, մաքրեք նրանց»,- ասաց Պողոսյանը ու հեռացավ աղբամաններով կազմված բարիկադների մոտից: Ցույցի մասնակիցները, սակայն թերահավատ էին փոխոստիկանապետի հայտարարության նկատմամբ, բայց Պողոսյանը պնդեց. «Ստեղ մի քանի տաքգլուխներ կան, որ ամբոխավարությամբ են զբաղված, չեն հավատում, խնդիր չկա»: Ցուցարարները սակայն նոր թափով սկսեցին բացականչել, և Պողոսյանը հեռացավ` ասելով. «Այսպե՞ս եք ընդունում մեր ասածները, ուրեմն հաջորդ անգամ պարզաբանումներ չեն լինի, կլինեն հստակ գործողությունենր»: