Բավ է պառակտվել
12-01-2016 17:19

Ռուսաստանը ներկայացրել է ջրի սպառման նոր չափանիշներ

Ռուսաստանում յուրաքանչյուր երրորդ բնակարան մնում է առանց ջրաչափ տեղադրելու: Հարցը նրանում է, որ առանց դրանց առկայության ջրի վարձը մուծելն ավելի ձեռնտու է: Օրինակ, այն դեպքում, երբ բնակարանում բնակվում են ավելի շատ մարդիկ, քան գրանցված են: «Օրինակ բնակարանում ապրում է 4 մարդուց աղկացած ընտանիք` երկու երեխաներ երկու մեծահասակների հետ: Բայց գրանցվել է մեկը: Հաշիվը գալիս մեկ հոգու համար, թեև սպառում են բոլորը: Ստացվում է, որ այն ջրի համար, որ սպառվում է ընտանիքի բոլոր անդամների կողմից, վճարում են բարեխիղճ հարևանները, ովքեր ընդանուր սպառման ջրաչափեր ունեն տեղադրած», - պատմում է կոմունալ ծայությունների և շինարարության փոխնախարար Անդրեյ Չիբիսը: Սակայն, հունվարից ջրաչափ չտեղադրած մարդկանց համար, ջրի սպառման սակագները եռապատկվել են: 2016թ. Հուլիսի 1-ից սակագինը կաճի նույնիսկ ավելի, մինչև հինգ անգամ: Ջրաչափերի առկայության դեպքում քաղաքացին կվճարի միայն այնքան ջրի համար, որքան սպառել է: Մի զույգ հաշվիչների տեղադրումը արժե 3-ից 6 հազար ռուբլի: Հնարավոր կլինի նաև դիմել կառավարող ընկերությանը, և ջրաչափը տեղադրել ապառիկ կարգով: Չիբիսը հիշեցնում է, որ անհրաժեշտ է ստուգել ջրաչափերը հինգ տարին մեկ: Ըստ փորձագետների հաշվարկների, վեց տարվա ընթացքում երեք անձից բաղկացած ընտանիքում կոմունալ ծախսերը կկրճատվեն մոտ 200 հազար ռուբլով, ինչը տասն անգամ ավելի բարձր է, քան ջրաչափի տեղադրման ծախսերը: