Բավ է պառակտվել
27-12-2014 10:42

Ռուսաստանում հացից տոնածառ են պատրաստել

Ռուսաստանի Վոլոգդա քաղաքում եփած խմորից պատրաստված ամանորյա եղեւնի են տեղադրել: Անսովոր եղեւնին «Ամանորյա ԱՐՏել» ցուցահանդեսի նմուշ է Այն պատրաստվել է 120 կգ խմորից, տոնածառի բարձրությունը կազմում է 3 մետր: «Եղեւնին այնքան է դուր եկել երեխաներին, որ այն փրկելու համար ստիպված են եղել ծածկել երեք շերտ լաքով»,-հայտնել են քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությունից: Բացի հացե տոնածառից, ցուցահանդեսում ներկայացված են ծառեր խողովակներից, խոտից եւ բաղնիքի ավելներից: