02-02-2016 16:05

Ռուսաստանի Ռոստովի մարզում ոչնչացվել 8 տոննա թուրքական լոլիկ

Ռոսսելխոզնադզորի աշխատակիցներն առգրավել են թուրքական լոլիկի խոշոր խմբաքանակ, որի ներկրումը Ռուսաստան արգելված է եղել: 7.8 տոննա չերրի տեսակի պոմիդորը փորձել են Ռուսաստան բերել բեռնատարով: Ըստ լրատվամիջոցի, որպես բանջարեղենի ծագման երկիր նշված է եղել Թուրքիան, իսկ վարորդը չի ունեցել ուղեկցող փաստաթղթեր: Նշվում է, որ բացի այդ խմբաքանակը վարակված է եղել ծաղկային (կալիֆոռնիական) թրիփսով: Լոլիկի ողջ խմբաքանակը ոչնչացվել է: