Բավ է պառակտվել
21-03-2016 08:49

Դոնի Ռոստովի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը

Դոնի Ռոստովի օդանավակայանում Boeing-737-800-ի վթարից հետո սկսել են հաշվառել առաջին չվերթները: Հաղորդվում է, որ ներկայումս ընթանում է 4 չվերթի հաշվառում, որոնցից երեքը՝ ներքին, իսկ մեկը՝ միջազգային։ Առաջին չվերթը պլանավորված է մարտի 21-ին՝ տեղական ժամանակով ժամը 09։00-ին։ «Օդանավակայանն անցնում է սովորական ռեժիմի։ Պլանավորվում է, որ օրվա ընթացքում օդանավակայանը կանցնի իր սովորական չվացուցակին»,- ասել է օդանավակայանի մամուլի ծառայության ներկայացուցիչը։ Դոնի Ռոստովում մարտի 21-ի դրությամբ մառախլապատ է, ձյուն է գալիս, օդի ջերմաստիճանը մոտ +1°C է։ Օդերևութաբանները եղանակի վատթարացում են կանխատեսում։

Դուբայից Դոնի Ռոստով թռչող՝ FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 մարդատար օդանավը վթարի է ենթարկվել Դոնի Ռոստովում, շաբաթ օրը ժամը 3.42-ին: Զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 62 մարդիկ, այդ թվում՝ 55 ուղևորները և անձնակազմի 7 անդամները: Նախնական վարկածներով, աղետի պատճառ կարող են դարձած լինել տեխնիկական խնդիրները, անձնակազմի սխալ գործողությունները կամ եղանակային վատ պայմանները: Ինքնաթիռում գտնվել են 55 ուղևորներ (44 Ռուսաստանի քաղաքացի, 8-ը Ուկրաինայի , 2-ը `Հնդկաստանուի, 1-ը Ուզբեկստանի), և  անձնակազմի 7 անդամներ (2 Իսպանիայի քաղաքացի, 1 Ռուսաստանի, 1 Կիպրոսի, 1 Կոլումբիայի, 1 Ղրղըզստանի, 1 Սեյշելյան կղզիների). Նրանք բոլորը մահացել են: