16-11-2016 11:30

Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել Է զինվորական կինոլոգների պատրաստումը

Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել Է զինվորական կինոլոգների պատրաստումը եւ պահակային շների վարժեցումը: Ինչպես  տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ներկայում շների եւ պահակային շների ուղեկցողների հետ միջոցառումներ են անցկացվում ծովի մակերեւույթից ավելի քան 1500 մետր բարձրությամբ լեռնային տեղանքի ցուրտ պայմաններին նրանց ադապտացման նպատակով:

Ամեն օր պահակային շների պատրաստման մասնագիտացված վարժական համալիրում, որը սարքավորված Է Գյումրիի զինվորական կայազորում, կինոլոգների եւ շների հետ անցկացվում են ծառայական հրամանները կատարելու եւ շների կողմից սահմանախախտներին բռնելու եւ ուղեկցելու պարապմունքներ:

Կենդանիների տարբեր վիրուսային հիվանդությունների կանխարգելման շրջանակներում զորամիավորման անասնաբուժները ծառայական շների համակցված պատվաստում են կատարում տարբեր տիպի հիվանդությունների դեմ: