Բավ է պառակտվել
06-11-2015 09:49

Ռուսները ստեղծում են կրոնական Wi- Fi` նախատեսված հավատացյալների համար

Ռուսաստանի Դաշնության միջկրոնական խորհուրդը հայտնել է հատուկ հավատացյալների համար Wi- Fi անլար կապի նոր ցանցի ստեղծման մասին։ Մասնագետների աշխատանքի շնորհիվ հավատացյալների Wi- Fi-ը կարգելափակի «անպետք» տեղեկատվությունը, օրինակ՝ տարատեսական կրոնական խմբերից ու ծայրահեղականներից ստացվող հաղորդագրությունները, ինչպես նաև պոռնոգրաֆիկ բնույթի նյութերը: 
«Ընդհանուր առմամբ, նրանք կստանան սովորական տեղեկություններ, սակայն առանց անպետք նյութերի»,-նշել են նախագծում ներգրավված մասնագետները:
Նրանց խոսքերով՝ հավատացյալների համար հասանելի կլինեն ոչ միայն կրոնական բնույթի նյութերն ու կայքերը, այլև` ռուսական ու արտասահմանյան արտադրության ֆիլմերը, որոնք չեն հակասում մարդկային արժեհամակարգի ճիշտ ձևավորմանը։ 
Աղբյուրը մանրամասնում է, որ սկզբում նոր տեխնոլոգիան կկարողանան փորձարկել մուսուլմանները, ուղղափառները, ջհուդներն ու բուդդիստները: Այնուհետև տեխնոլոգիան անվճար հիմունքներով կփոխանցեն եկեղեցիներին ու տաճարներին։