Բավ է պառակտվել
21-05-2015 07:19

ՀՀ-ի ռուսաստանյան ռազմաբազայում մեկնարկել են «Հրամանատարական մեկնարկներ» մրցումները

Հայաստանում տեղակայված ՌԴ Հարավային ռազմական շրջանի ռազմաբազայում մեկնարկել է «Հրամանատարական մեկնարկներ» մրցույթի առաջին ընտրական փուլը: Ինչպես հայտնել են Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, մրցումներին մասնակցում են Գյումրու և Երևանի կայզորերի բոլոր սպաները՝ դասակի հրամանատարից մինչև միավորման հրամանատարի տեղակալ:
Մրցումների երեք օրվա ընթացքում ռազմակիրառական սպորտաձևերում կորոշվեն հզորագույն սպաները՝ լեյտենենտից մինչև գնդապետ, Մակարով ատրճանակից կրակելու, 100 մետր հեռավորության լողում, ձգման մեջ, 1 և 3 կմ հեռավորության վազքում, ինչպես նաև լողի էստաֆետում: Տվյալ ռազմակիրառական մրցումների նպատակն է առողջ կենսակերպի տարածումը զինծառայողների շրջանում, ինչպես նաև նրանց ներգրավումը իրենց ենթակաների հետ միասին ֆիզիկական պատրաստման հավելյալ պարապմունքներին: Մրցումների հաղթողները կներկայացնեն իրենց զորամասերը շրջանային և համառուսաստանյան մրցումներին: