Բավ է պառակտվել
08-02-2016 14:52

ՌԴ-ում ձերբակալվել են ԻՊ-ի զինյալներ. ղեկավարը Թուրքիայից է

Եկատերինբուրգ քաղաքում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմում ներառված հանցավոր խմբի 7 անդամների են ձերբակալել։ 
Հաղորդվում է, որ նրանք պլանավորել էին ահաբեկչություններ իրականացնել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Ուրալում։ 
ԻՊ-ի ձերբակալված զինյալներին ղեկավարել է Թուրքիայից ժամանած ահաբեկիչը։ 
«Խմբի ղեկավարումն իրականացրել է այդ ահաբեկչական խմբի անդամը, որը ժամանել էր Թուրքիայից։ Նշվում է, որ ահաբեկչության իրականացումից հետո նրանք մտադրվել էին մեկնել Սիրիա՝ մասնակցելու մարտական գործողություններին»,- հայտնել են գերատեսչությունից։ 
Նշվում է, որ ձերբակալվածների դեմ քրեական գործ է հարուցվել՝ ՌԴ ՔՕ 205 («Ահաբեկչական գործողություն»), 222 («Զենքի ապօրինի շրջանառություն») և 222.1 («Պայթուցիկ նյութեր պահելը») հոդվածների հատկանիշներով։