Բավ է պառակտվել
16-02-2016 09:44

Ռուսաստանում արգելափակված մնացել մոտ 200 ուկրաինական բեռնատար

Ռուսաստանի տարածքում բեռնատար փոխադրամիջոցների տարանցման մասին համաձայնագրի կասեցումից հետո 197 ուկրաինական բեռնատար է արգելափակված մնացել այդ երկրի տարածքում։ Այս մասին հայտնում է ՌԴ Տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ «Ռոստրանսնադզորի» մարմինները շարունակում են խստացված կարգով հսկողություն իրականացնել ՌԴ տարածքում գտնվող ուկրաինական բեռնատարների նկատմամբ։ Ներկայումս կասեցվել է 197 նման մեքենայի տեղաշարժ»,- ասված է հայտարարության մեջ։ Գերատեսչությունից նշել են, որ Ուկրաինան մինչեւ հիմա պաշտոնապես Ռուսաստանին չի ծանուցել իր տարածքում ռուսական բեռնատարների տեղաշարժի վրա արգելք դնելու մասին։ Պատասխան միջոցները գործելու են մինչեւ Ուկրաինայի տարածքում չթույլատրվի ռուսական բեռնատարների երթեւեկությունը: Փետրվարի 15-ին Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը հայտնել էր, որ ՌԴ-ն արգելափակել է իր տարածքում ուկրաինական բեռնատարների երթեւեկությունը, բացառությամբ տարանցիկ ճանապարհով Ղազախստան մեկնող մեքենաների։ Նույն օրը առավոտյան Ուկրաինայի կառավարությունը որոշել էր դադարեցնել իր տարածքում ռուսական պետհամարանիշերով բեռնատար մեքենաների երթեւեկությունը։ Այս պահին Ուկրաինայում արգելափակված է մնացել 150 բեռնատար։