01-11-2016 11:35

Ռուսաստանում ուժի մեջ է մտել Ուկրաինայից և ԵՄ-ից աղի էմբարգոն

Նոյեմբերի 1-ից աղը պաշտոնապես ընկնում է այն պարենային մթերքի ցանկում, որի մատակարարումներն արգելված է ռուսական իշխանությունների կողմից պարենային էմբարգոյի շրջանակներում, որը սահմանվել էր 2014թ. օգոստոսին ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրամիության երկրների նկատմամբ։
Մինչև էմբարգոյի սահմանումը Ռուսաստանում աղի հիմնական ներկրողներից էր Ուկրաինան։ Դաշնային մաքսային միության տվյալներով՝ 2015թ. Ուկրաինայից ներկրվել է 864.2 հազար տոննա աղ (ներմուծման ծավալի 49.1%-ը)։
Միեևւնույն ժամանակ, հայրենական արտադրողները խոստանում են բարձրացնել աղի արդյունահանումը և լիովին փոխարինել դրա ներմուծումը, սակայն աղի գները պիտի չբարձրանան:

Նոր արդյունաբերության առաջացման ազդակը

Ռուսական աղ արտադրող «Ռուսաստանի աղ» խոշոր ընկերության նախագահ Ստանիսլավ Չերկասովը կարծում է, որ էմբարգոն կարող է խթան հանդիսանալ ռուսական ընկերությունների համար աղի արդյունաբերությունը խթանելու համար: Այսպիսով, ընկերությունն արդեն սկսել է երկրի խոշորագույն աղի կոմբինատի շինարարությունը և Նիժնի Նովգորոդի շրջանում աղի հանքավայրի մշակման աշխատանքները: Նախագիծը գնահատվում է 5 մլրդ ռուբլի: Առաջին մատակարարումները նախատեսվում են 2019 թ. սկզբին:

Ղրիմը ապահովված է ծովի աղով

Աղի դեֆիցիտ չեն զգա նաև Ղրիմի բնակիչները, որտեղ արտադրանքը ստանում են ըստ հին բաղադրատոմսի` բնական միջավայրում գոլորշիացնելով և ձեռքով հավաքելով:
Ինչպես պատմել է «Գալիտ» (Ղրիմում ծովի աղի հիմնական արտադրող ) ընկերության ներկայացուցիչ Ալեքսեյ Տուրչենկոն. «ընթացիկ տարում նախատեսվում է հավաքել ավելի քան 20 հազար տոննա աղ, ինչը, սկզբունքորեն, բավարարում է թերակղզում այս ապրանքատեսակի կարիքները»:

Աղային ներուժը

Աղի հայրենական շուկայի գրեթե բոլոր մասնակիցները նշում են, որ Ռուսաստանը աղի հսկայական պաշարներ ունի և կարող էինքն իրեն ապահովել այս ապրանքատեսակով: Օրինակ, ռուսական աղ արտադրող ամենամեծ «Ռուսսոլ» ընկերությունն արդեն տեղեկացրել է 2016 թ.-ին աղի արտադրանքի ծավալը 15% -ով ավելացնելու մասին: Նախատեսվում է, որ մինչև տարեվերջ Ուսոլյե-սիբիրյանում կարտադրվի 70 հազար տոննա (2015 թ. - 40 հազ. տոննա), Սոլ-Իլեցկում` գրեթե 1 մլն տոննա (2015 թ-ին `860 հազար տոննա), Աստրախանի մարզում`1 4 մլն տոննա (2015 թ. - 1,2 միլիոն տոննա) աղ: